Ռուս պաշտոնյա. Մոսկվան պահպանում է պարիտետը Երևանին և Բաքվին զենք վաճառելու հարցում![]() 18 հուլիսի 2016 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ջանքեր է գործադրում պահպանելու համար հավասարության սկզբունքը Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելու հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը, հայտնում է «Իզվեստիան»: «Ամեն ինչ պետք է լուծել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով: Ի վերջո, ես այդպես չէի դնի հարցը` ազդել են արդյոք մեր փոխհարաբերություններն այս կամ այն երկրի հետ նրանց հետ մեր ռազմատեխնիկական գործակցության վրա: Ռազմատեխնիկական գործակցության գլխավոր խնդիրը ինչ-որ մեկին օգնելը չէ: Գլխավոր խնդիրը, որքան էլ պարադոքսալ է, խաղաղությունն ու կայունությունը պահպանելն է կոնկրետ երկրում, տարածաշրջանում և աշխարհում»,-ասել է Ֆոմինը` անդրադառնալով Ադրբեջանին և Հայաստանին զենք վաճառելու հարցերին: «Նույնիսկ եթե պարիտետ կա կամ առավելություն հօգուտ այս կամ այն կողմի, դա որոշիչ չէ: Հակամարտությունները սկսվում են անկախ նրանից, թե կողմերից մեկն ավելի լավ է զինված, կամ ավելի վատ: Այնուամենայնիվ, հարկավոր է ձգտել պարիտետի և ՌԴ-ն բոլոր ջանքերը գործադրում է դրա համար»,-ասել է նա: Պատասխանելով հարցին, թե չի եղել արդյոք վրդովմունք կողմերից մեկի մոտ` հակառակորդին զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով` Ֆոմինն ասել է, թե ՌԴ ռազմատեխնիկական գործակցության համակարգը կոչված է չվնասելու, այդ թվում կոնկրետ տարածաշրջանում: «Բոլոր որոշումները մենք կայացնում ենք նախապես հաշվի առնելով սուր իրավիճակները տարածաշրջանում: Չի կարելի ասել, թե մենք սպասում ենք` կլինի սրացում , թե չի լինի: Կա որոշակի պարիտետ, մենք առաջնորդվում ենք այն դրույթով, որ հակամարտությունները չպետք է լուծվեն զենքի ուժով»,-նշել է նա: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը հայտարարել էր, որ ռուսական 200 միլիոն դոլարի պայմանագիրը՝ Հայաստան զինամթերք մատակարարելու մասին, իրականացման փուլում է: 2015-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին վարկային պայմանագիր, որի համաձայն Մոսկվան պետք է $200 մլն վարկ տրամադրի՝ սպառազինության ձեռքբերման համար: ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը ապրիլի 11-ին հայտարարեց, որ ռուսական վարկով գնվելիք սպառազինության մատակարարումն ուշացվել է: Մինչդեռ Ռուսաստանն ամբողջովին կատարել է Ադրբեջանին Տ-90Ս տանկերի մատակարարման մասով իր ստանձնած պարտավորությունները: Ռուսաստանը 2014թ. պաշտոնապես Ադրբեջան է արտահանել հետևյալ զինատեսակները.65 միավոր տանկ, 78 միավոր ռազմական զրահամեքենա, 118 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |