Շվեյցարիան պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև18 հուլիսի 2016 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիան պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների միջև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում: Այդ մասին հուլիսի 18-ին հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ում Շվեյցարիայի պատվիրակության ղեկավար Ֆիլիպո Լոմբարդին: «Շվեյցարիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել` հրավիրելով ԵԱՀԿ ԽՎ հայկական և ադրբեջանական պատվիրակություններին քննարկելու ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման հեռանկարները: Մենք կարող ենք ներգրավել նաև վրացական պատվիրակությանը: «Շվեյցարիան ցանկանում է միջնորդի դեր ստանձնել, սակայն մտադիր չէ խաղաղություն պարտադրել»,-ասել է Լոմբարդին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նա դրական է գնահատել ՌԴ նախագահի կազմակերպած հանդիպումը Սանկտ Պետերբուրգում: «Դա կարող է նոր դարաշրջանի սկիզբ դառնալ, սակայն, ոչ Պուտինը, ոչ շվեյցարացիները, ոչ մեկ այլ միջնորդ չի կարող միայնակ լուծել այս հարցը: Հարկավոր է ժողովրդների կամքը, խուսափելու համար հարցի վերածումից Պաղեստինի հակամարտության նմանությամբ հակամարտության, որը կարող է մի ամբողջ դար տևել»,-ասել է Լոմբարդին: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»: Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: Ընթերցեք նաև. Քերի. Բոլորի շահերից է բխում խուսափել բռնության նոր բռնկումից Ղարաբաղում Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |