Փոխոստիկանապետ. 2 կողմի պահանջներն էլ մնում են նույնը18 հուլիսի 2016 - 13:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը ներկայացրել է հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը Էրեբունի թաղամասում գտնվող ՊՊԾ գնդի զինյալ անձանց կողմից գրավված տարածքում տիրող իրավիճակը: Նա նշել է, որ բանակցությունները գնում են հանձնվելու և գործողությունը դադարեցնելու վերաբերյալ: «Սեֆիլյանին բանակցություններում ներգրվելու մասին առայժմ խոսք չկա: 2 կողմի պահանջներն էլ նույնն են մնում: Պատանդները 5-ն են, Վլադիմիր Գասպարյանը չի մասնակցում բանակցություններին` նա համակարգում է ամեն ինչ, բանակցությունները վարում է «համապատասխան կոնտակտային սպա», -ասել է Պողոսյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Հուլիսի 17 ֊ին, լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։ Ինչպես ավելի վաղ հայտնել է Ազգային անվտանգության ծառայությունը, «տևական բանակցությունների և իրականացված հատուկ միջոցառումների արդյունքում հաջողվել է ազատ արձակել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում պատանդ պահվող ոստիկանության մեկ ծառայողի, ինչպես նաև մեկ քաղաքացիական անձի՝ շտապօգնության մեքենայի վարորդին»: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը |