ԱԳՆ խոսնակ. «Թեժ գծով» բոլոր դիմողներին ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն![]() 18 հուլիսի 2016 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Պետական հեղաշրջման ձախողված փորձի հետևանքով Թուրքիայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՀՀ արտգործնախարարությունում բացված «թեժ գծի» հեռախոսահամարով մի քանի տասնյակ հեռախոսազանգեր են ստացվել թուրքաբնակ հայրենակիցներից: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն` ի պատասխան հարցի, թե օգտվել են արդյոք Թուրքիայում գտնվող հայերը «թեժ գծից», հայտնում է Tert.am-ը: «Բոլոր դիմողներին ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն: Պատահել է, որ մեզ են Հայաստանից հեռախոսահամար փոխանցել, մենք ենք կապ հաստատել Թուրքիայում գտնվող քաղաքացիներից ոմանց հետ»,- հավելել է Տիգրան Բալայանը: Խոսնակը նշել է, որ ակտիվ արձագանքել են նաև սոցիալական ցանցերի միջոցով ստացվող նամակներին: Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են: Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |