Թուրքիան կվերանայի հարաբերություններն ԱՄՆ հետ, եթե Գյուլենը չարտահանձնվի18 հուլիսի 2016 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Անկարան կարող է օրակարգում ընդգրկել ԱՄՆ հետ բարեկամական հարաբերությունների վերանայումը, եթե վերջինս չարտահանձնի ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին` զինված հեղաշրջման փորձի հետ կապված: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հուլիսի 18-ին Անկարայում նախարարների խորհրդի նիստում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Մենք շնորհակալություն ենք հայտնել բոլոր բարեկամներին, որոնք համերաշխություն հայտնեցին Թուրքիային: ԱՄՆ-ն մեր բարեկամն է, մեր ռազմավարական գործընկերը: Բայց ես ասում եմ ԱՄՆ ղեկավարությանը` այստեղ գլոբալ սպառնալիք է, օրինական իշխանությունները տապալելու փորձ, ժողովրդի կամքը ոտնահարելու հրահանգ, ոչ մի կրոն կամ կրոնական արժեքների մասին խոսք չկա: Էլ ինչ ապացույցներ են հարկավոր: Եթե, անկախ այս ամենից, մեր բարեկամները նախկինի պես ապացույցներ պահանջեն, ապա, կներեք, բայց մենք շատ կվշտանանք և օրակարգ կմտնի մեր բարեկամությունը վերանայելու անհրաժեշտությունը»,-ասել է Յիլդիրիմը: Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը: Ընթերցեք նաև. Եվրահանձնակատար. Թուրքիայում հեղաշրջումից հետո ձերբակալվածների ցուցակը նախապես էր կազմվել Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |