Փաստաբանների պալատն անվճար օգնություն կտրամադրի բերման ենթարկված քաղաքացիներին18 հուլիսի 2016 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը կամավոր փաստաբանների միջոցով պատրաստ է անվճար իրավաբանական օգնություն տրամադրել ՀՀ ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկված անձանց: Անվճար իրավաբանական օգնության համար տուժածները կարող են դիմել ՀՀ փաստաբանների պալատ: Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարել էր, որ հուլիսի 18-ի ողջ օրվա ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել Է ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերը: Արտակարգ ռեժիմով կատարվել են այցեր ոստիկանության այն ստորաբաժանումներ, որտեղ պահվել են բերման ենթարկվածները: Ըստ բերման ենթարկված մի շարք քաղաքացիների՝ ոստիկանության ծառայողների կողմից բերման ենթարկվելու և ոստիկանության ստորաբաժանումներում գտնվելու ընթացքում չեն ապահովվել իրենց իրավունքները, իրենց նկատմամբ գործադրվել է ֆիզիկական ուժ, որի արդյունքում ստացել են մարմնական վնասվածնքեր: «Ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մասին ցանկացած հայտարարություն պետք է ստուգման համապատասխան ընթացակարգ սկսելու անհապաղ հիմք դառնա: Կարևոր է, որ ոստիկանության կողմից արդեն իսկ նախաձեռնվել է նման ընթացակարգ», - ասվում էր ՄԻՊ հաղորդագրությունում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |