Ոստիկանության վիրավոր գնդապետի կյանքին վտանգ չի սպառնում

Ոստիկանության վիրավոր գնդապետի կյանքին վտանգ չի սպառնում

PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» ջոկատի հետ փոխհրաձգության ժամանակ վիրավորված ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի վիրահատությունը հաջող է անցել:

Այս մասին է հայտարարել Կենտրոնական զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժնի պետ Սևակ Շահբազյանը, հայտնում է Tert.am-ը:

Շահբազյանը որովայնի շրջանում բեկորային վնասվածք էր ստացել, բեկորը հեռացվել է, այժմ վերականգնողական բուժում է ստանում: Այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Հուլիսի 17 ֊ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---