Թուրքիայում ձերբակալել են ռուսական ինքնաթիռը խոցած օդաչուներին![]() 19 հուլիսի 2016 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 2015-ի նոյեմբերին ռուսական Սու-24 կործանիչը խոցած օդաչուներին: Ըստ Անկարայի, օդաչուները մասնակցել են հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձին: Օդաչուները 2-ն են: Զինված ապստամբության հրահրողները համարվում են զինված ուժերի ներկայացուցիչները, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: 2015-ի նոյեմբերի 24-ին խոցված ռուսական ինքնաթիռի 2 օդաչուները հասցրել էին կատապուլտի միջոցով փրկվել, սակայն օդաչուներից մեկը`Օլեգ Պեշկովը ընկել էր թուրքմենների կողմից վերահսկվող տարածքում, որտեղ սպանվեց:Ավելի ուշ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ Չելիքը հայտարարել էր, թե ինքն ու իր մարտիկներն են կրակ բացել։ Թուրքիան ներողություն է խնդրել Ռուսաստանից խոցված ռմբակոծիչի համար, Մոսկվան միջոցներ է ձեռնարկում վերականգնելու համար երկկողմ համագործակցությունը երկրների միջև: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |