Ադրբեջանում մտադիր են նախագահի լիազորությունների ժամկետը դարձնել 7 տարի![]() 19 հուլիսի 2016 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում նախատեսում են նախագահի լիազորությունների ժամկետը դարձնել 7 տարի գործող 5 տարվա փոխարեն: Այդ մասին կարգադրություն է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` երկրի Սահմանադրական դատարան ուղարկելով հանրաքվեի մասին ակտի նախագիծը: Նախագիծը կոչվում է «Ադրբեջանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» ակտ: Ինչպես հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, երկրի Սահմանադրության 100-րդ հոդվածում` «Ադրբեջանի Հանրապետության նախագահի թեկնածուին առաջադրվող պահանջները» հոդվածում առաջարկվում է հանել տարիքային սահմանափակումը նախագահի թեկնածուի համար: «Ըստ գործող կարգի Ադրբեջանի նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած երկրի քաղաքացին, որը մշտապես բնակվում է Ադրբեջանի տարածքում ավելի քան 10 տարի, ունի ընտրելու իրավունք, չի դատվել ծանր հանցագործությունների համար, պարտավորություններ չունի այլ պետությունների առջև, ունի բարձրագույն կրթություն և չունի երկքաղաքացիություն: Բացի այդ, նախատեսվում է նախագահի լիազորությունների ժամկետը երկարացնել մինչև 7 տարի»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 2013-ին Ալիևը վերընտրվեց Ադրբեջանի նախագահի պաշտոնում արդեն երրորդ անգամ: Դա թույլ են տվել սահմանադրական փոփոխությունները: Իլհամ Ալիևը կառավարում է Ադրբեջանը 2003 թվականից ի վեր: Նախագահական պաշտոնում նա փոխարինեց հորը՝ Հեյդար Ալիևին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |