Գերմանիայում գնացքի ուղևորների վրա հարձակվողի սենյակում ԻՊ դրոշ են հայտնաբերել19 հուլիսի 2016 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայում կացինով մարդատար գնացքի ուղևորների վրա հարձակվողը 17-ամյա փախստական է Աֆղանստանից: Նրա սենյակի խուզարկության ժամանակ առգրավվել է ձեռքով նկարած ԻՊ դրոշ: Այդ մասին հայտարարել է Բավարիայի ՆԳՆ ղեկավար Յոահիմ Հերմանը: Կացինով և դանակով զինված տղամարդը հարձակվել է գերմանական Տրոյտխլինգենից Վյուրցբյուրգ ընթացող գնացքի ուղևորների վրա: «Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ձեռքով նկարված «Իսլամական պետության» դրոշը: Այդ ամենն այժմ պետք է հավաքել, պատկերացում ստանալու համար, թե որոնք են եղել դրդապատճառները, արդյոք նա կապեր ունեցել է իսլամիստների հետ, թե ինքն է ծայրահեղականացել»,-ասել է նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին ARD վրա հղումով: Ըստ իրավապահների, անչափահասը մենակ է եղել գնացքում և «միայնակ է կատարել հանցագործությունը»: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ի երեկոյան` 21:15: Ոստիկանությունը հայտնում է առնվազն 15 տուժածի մասին, ԶԼՄ-ները նշում են ավելի քան 20 տուժածի մասին: «Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ի երեկոյան` 21:15: Անհայտ պատճառներով տղամարդը հարձակվել է ուղևորների վրա: Նա զինված էր կացինով և դանակով»,-ասել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ ԶԼՄ-ների, հարձակվողին հաջողվել է հեռանալ գնացքից, սակայն, ի վերջո, նրան գնդակահարել են ոստիկանները: Որոշ տուժածների վիճակը գնահատվում է ծանր: Այդ ուղղությամբ ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցվել են: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին․ Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում «Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա»,–ասել է նա Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում |