Երևանում կքննարկեն ՀՀ և ՌԴ զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը![]() 19 հուլիսի 2016 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ից 22-ը Հայաստանում կլինի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր օպերատիվ և ռազմավարական վարչության պատվիրակությունը: Պատվիրակությունը Երևան է այցելում երկկողմ բանակցություններին մասնակցելու, ինչպես նաև ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վերջնական քննարկման և ստորագրման նախապատրաստման նպատակով, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Հուլիսի 12-ին աշխատանքային այցով Հայաստանում էր Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կադրերի գլխավոր վարչության և Ռազմական համալսարանի ներկայացուցիչների պատվիրակությունը: Եռօրյա աշատանքային այցի նպատակն էր երկկողմ բանակցություններն ու 2016-2017թթ. ուսումնական տարվան ընդառաջ ՀՀ ԶՈՒ զինծառայողների` ՌԴ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում պատրաստման և վերապատրաստման լրացուցիչ պայմանագրեր կնքելը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |