ԶԼՄ-ներ. Սիրիայում ռմբակոծության հետևանքով մոտ 80 խաղաղ բնակիչ է զոհվել![]() 19 հուլիսի 2016 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Մոտ 80 խաղաղ բնակիչ է զոհվել Սիրիայի Հալեպ գավառի Մանբիջ քաղաքի մատույցներում գտնվող գյուղի ռմբակոծության հետևանքով: Սիրիական Մանբիջը գտնվում է Հալեպից դեպի հյուսիս` Թուրքիայի հետ սահմանին: Ռմբակոծել են գյուղը ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը: Այդ մասին հուլիսի 19-ին հայտնել է Al Jazeera-ն: Ըստ նրա, Թուհար գյուղի և մերձակայքի ռմբակոծության հետևանքով մոտ 80 մարդ է սպանվել, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հուլիսի 18-ին Մանբիջի և նրա արվարձանների օդային գրոհի ժամանակ ավելի քան 20 խաղաղ բնակիչ է սպանվել: Ավելի վաղ սիրիական ընդդիմությունը ԱՄՆ աջակցությամբ առաջխաղացում էր ունեցել դեպի Մանբիջ քաղաքի կենտրոնը` կտրելով ԻՊ գրոհայինների մատակարարման ուղիները: Ըստ ԱՄՆ հրամանատարությանը Մերձավոր Արևելքում, ընդհանուր առմամբ կոալիցիան ավելի քան 400 ավիահարված է հասցրել Մանբիջի շրջանում: Լինելով Թուրքիայի հետ սահմանակից` Մանբիջը ռազմավարական նշանակություն ունի ահաբեկչական կազմակովորումների մատակարարման համար: Հուլիսի 8-ին զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից Հալեպ քաղաքի թաղամասերի հրթիռակոծման հետևանքով զոհվածների թիվը հասել է 40-ի։ Մեծ մասը երեխաներ էին: Հրթիռակոծվել էր Ազիզիէ շրջանը, այնուհետև՝ Հալեպի պետական համալսարանի հանրակացարանի հրապարակը, Ֆըրքան, Մաշարքա, Շեհպէէ Ռոզ, Մերիտիէն, Նոր Գյուղ շրջանները: «Ջեբհաթ ան Նուսրան» շարունակում է գնդակոծել սիրիական Հալեպ քաղաքն ու մերձակա բնակավայրերը` հուլիսի 6-ին գնդակոծվել է 3 բնակավայր և Հալեպի 2 թաղամաս: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |