Քերի. Մոսկվան և Վաշինգտոնը միասին են աշխատում ԼՂ կարգավորման հարցում (վիդեո) 19 հուլիսի 2016 - 16:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն և Ռուսաստանը համատեղ աշխատում են մի շարք ուղղություններով, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Այդ մասին NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, հայտնում է Tert.am-ը: Մեկնաբանելով վերջերս Ռուսաստան կատարած այցը և այնտեղ Սիրիայի վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունները՝ Քերին նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մի շարք հարցեր է քննարկել, որոնց թվում է եղել Ուկրաինան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը: «Մենք բավականին երկար զրուցել ենք Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ ՝ փորձելով հստակեցնել այն քայլերը, որոնք հարկավոր է ձեռնարկել Ուկրաինայի առնչությամբ: Մենք մի շարք տարբեր հարցերի վրա ենք աշխատում: Մենք նաև աշխատում ենք Լեռնային Ղարաբաղի վրա»,- ասել է Քերին: Հուլիսի 14-ին Քերին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հունիսի 15-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին բանակցել են Մոսկվայում` քննարկելով նաև ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»: Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: Ընթերցեք նաև. Քերի. Բոլորի շահերից է բխում խուսափել բռնության նոր բռնկումից Ղարաբաղում Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |