Ռիո-2016-ում Հայաստանը կներկայացնի 33 մարզիկ 8 մարզաձևում19 հուլիսի 2016 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Ռիոյի ամառային օլիմպիական 31-րդ խաղերին մնացել են հաշված օրեր: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կներկայացնի 33 մարզիկ 8 մարզաձևում: ՀԱՕԿ-ը ներկայացրել է Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմը: Աթլետիկա` Ամալիյա Շարոյան, Դիանա Խուբեսերյան, Լևոն Աղասյան, Լիլիթ Հարությունյան, Գայանե Չիլոյան, Գոռ Ներկարարյան: Բռնցքամարտ` Արթուր Հովհաննիսյան, Նարեկ Աբգարյան, Արամ Ավագյան, Հովհաննես Բաչկով, Վլադիմիր Մարգարյան: Ազատ ոճի ըմբշամարտ` Գառնիկ Մնացականյան, Դեվիդ Սաֆարյան, Գեորգի Կետոև, Լևան Բերիանիձե: Հունահռոմեական ոճի ըմբշամարտ` Միհրան Հարությունյան, Արսեն Ջուլֆալակյան, Մաքսիմ Մանուկյան, Արթուր Ալեքսանյան: Լող` Վահան Մխիթարյան, Մոնիկա Վասիլյան: Ծանրամարտ` Անդրանիկ Կարապետյան, Առաքել Միրզոյան, Սիմոն Մարտիրոսյան, Ռուբեն Ալեքսանյան, Գոռ Մինասյան, պահեստային՝ Վանիկ Ավետիսյան, Նազիկ Ավդալյան, Սոնա Պողոսյան: Հրաձգություն` Հրաչիկ Բաբայան: Ձյուդո` Հովհաննես Դավթյան: Մարմնամարզություն` Արթուր Դավթյան, Հարություն Մերդինյան, Հուրի Գեբեշյան: Ռիոյի Օլիմպիական խաղերը 31-րդն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը` աշխարհի 205 երկրից մոտ 10.500 մարզիկ կմրցի մեդալների 306 հավաքածուի համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջանի՝ Կոբակաբանայի, Մարականայի, Դեոդորոյի և Բարայի 33 մարզակառույցներում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը |