Պետդեպը «խստորեն դատապարտում է» ՊՊԾ գնդի գրավումը, սակայն իշխանություններին զսպվածության կոչ է անում20 հուլիսի 2016 - 03:39 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է բռնության միջոցով քաղաքական փոփոխություններ իրականացնելու եղանակը Հայաստանում ու այլուր, և խրախուսում Հայաստանի իշխանություններին իրադրությունը շտկելու համար ցուցաբերել համապատասխան զսպվածություն։ Այդ մասին է հայտարարել Պետդեպարտամենտի խոսնակ Մարք Թոները բրիֆինգի ժամանակ, պատասխանելով Հայաստանում ծավալվող իրադարձությունների մասին հարցին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Պատասխանելով հարցին, թե չի կարծում ԱՄՆ-ը, որ Հայաստանում իրականացվող գործողություններն աշխարհագրական առումով կարող են ոգեշնչված լինել հարևան Թուրքիայի գործողություններով, խոսնակն ասաց, թե ինքը նման բան չի կարծում։ «Ժողովրդավարական եղանակով ընտրված կառավարության տապալումը միշտ էլ վատ գաղափար է։ Քաղաքական փոփոխություններ պետք է իրականացվեն ժողովրդավարական եղանակով», - ասել է նա: Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |