WikiLeaks-ը հրապարակել է Թուրքիայի իշխող կուսակցության էլեկտրոնային նամակները20 հուլիսի 2016 - 10:03 AMT PanARMENIAN.Net - WikiLeaks-ը հրապարակել է Թուրքիայի իշխող` Արդարության և զարգացման կուսակցության էլեկտրոնային նամակների առաջին խմբաքանակը: Հրապարակվել է մոտ 290.000 նամակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ WikiLeaks-ը հրապարակելու է մոտ 500.000 փաստաթուղթ և 300.000 էլեկտրոնային նամակ: «Էլեկտրոնային նամակները վերցված են ԱԶԿ գլխավոր` akparti.org.tr դոմենից: Վերջին հաղորդագրությունը թվագրված է 2016թ. հուլիսի 6-ով, ամենահինը` 2010 թվականով: Դոմենի հետ կապված էլեկտրոնային նամակները հիմնականում վերաբերում են համաշխարհային հարցերին»,-ասվում է պորտալում: Նամակների հրապարակումը տեղի է ունենում զանգվածային ձերբակալությունների ֆոնի վրա, որոնք հաջորդեցին հուլիսի 16-ի չհաջողված պետական հեղաշրջմանը: Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը: WikiLeaks-ը միջազգային ոչ կոմերցիոն կազմակերպություն է, որը հրապարակում է գաղտնի տեղեկություններ, որոնք ստանում է իր աղբյուրներից կամ արտահոսքի հետևանքով: Կայքը գործում է 2006-ից, ստեղծվել է Sunshine Press կազմակերպության կողմից, որը հայտարարել է, որ 1,2 մլն փաստաթուղթ ունի իր տրամադրության տակ: Կայքի հիմնադիրը, գլխավոր խմբագիրն ու տնօրեն ավստրալացի լրագրող և հեռուստահաղորդավար Ջուլիան Ասանժն է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |