Թուրքական զինուժը ռմբակոծել է քրդերի դիրքերն Իրաքում

Թուրքական զինուժը ռմբակոծել է քրդերի դիրքերն Իրաքում

PanARMENIAN.Net - Թուրք զինվորականները մի շարք ավիահարվածներ են հասցրել քրդերի դիրքերին Իրաքի հյուսիսում`սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 20 անդամ:

«Թուրքիայի զինված ուժերը հարվածներ են հասցրել ՔԱԿ թիրախներին հյուսիսային Իրաքում, 20 զինյալ սպանվել է»,-ասվում է TRT Haber-ի հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հուլիսի 2-ին Թուրքիայի օդուժը Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 27 դիրք է ոչնչացրել Իրաքի հյուսիսում: Հունիսին թուրքական ավիացիան գրոհել էր քուրդ զինյալների 13 հենակետ:

Նախկինում Թուրքիան բազմիցս է ավիահարվածներ հասցրել քուրդ ապստամբների դիրքերին Իրաքի հյուսիսում այն բանից հետո, երբ 2015-ի հուլիսին Թուրքիայի հարավ-արևելքում վերսկսվեց զինված հակամարտությունը ՔԱԿ հետ: Հակամարտությունը Թուրքիայի և ՔԱԿ զինյալների միջև արդեն 25 տարվա պատմություն ունի և խլել է 40 հազար մարդու կյանք: Թուրքիայում 2015-ի հուլիսին զինված հակամարտության վերսկսվելուց հետո քուրդ գրոհայինների հետ բախումներում ավելի քան 480 ոստիկան է սպանվել: Թուրքիայի ԳՇ-ն հայտնում է այդ ընթացքում մոտ 5000 քուրդ ապստամբի ոչնչացման մասին: Սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցությունը պնդում է, որ հարյուրավոր խաղաղ մարդիկ են զոհվել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---