Հայաստանը չի շահարկում տարաձայնությունները գերտերությունների միջեւ, այլ համագործակցում է նրանց հետ10 ապրիլի 2007 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Շատ դժվար է խոսել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին, երբ հարկավոր է լուծել բնակչության սոցիալական եւ տնտեսական խնդիրները, The Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: «Մենք չենք ցանկանում լինել անցումային շրջանում մնացած պետություն»,-հայտարարել է նա: Նրա խոսքերով, հսկայական հայկական սփյուռքը, որը քանակով երեք անգամ գերազանցում է Հայաստանի բնակչությունը, պետք է ավելի շատ ներգրավված լինի երկրի զարգացման գործում: Ներդրումների միայն 1 տոկոսն է ստացվել սփյուռքից եւ հարկավոր է ուղիներ գտնել այդ ցուցանիշը բարձրացնելու համար: Ինչպես նշել է Ս.Սարգսյանը, Հայաստանի կառավարությունը պետք է կատարի իր խոստումները, տված միջազգային կազմակերպություններին եւ «մենք հուսով ենք, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները կդառնան պատմության մեջ առաջինը, որ ԵԱՀԿ կողմից կընդունվեն որպես ազատ եւ արդար»: «Մենք պարտավորություններ ենք ստանձնել տարբեր ծրագրերով եւ կարծում ենք, որ դրանց կատարումը բխում է մեր իսկ շահերից: Մենք ցանկանում ենք դառնալ եվրոպական ընտանիքի անդամ»,-նշել է նա: Ըստ Սարգսյանի, իր գերակայությունն է մնում խաղաղ պայմանագրի կնքումը մահմեդական հարեւանի հետ: Մեկնաբանելով հարեւան երկրի սպառազինության աճի փաստը` նա հայտարարել է, որ «նա զենք է թափ տալիս»: ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ձգտում է խաղաղ համաձայնագիր կնքել եւ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Հայաստանը կարող է շատ ավելի արագ զարգանալ, եթե հաշտվի իր հարեւանների հետ: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չնայած կապերին ԱՄՆ ազդեցիկ հայ համայնքի հետ, Երեւանը շարունակում է բարեկամական հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ եւ չի աջակցի ամերիկյան ռազմակայանների հաստատմանը Կովկասում: Ինչ վերաբերում է հարեւան Վրաստանին, որը «վարդագույն հեղափոխության» միջոցով շրջվեց Ռուսաստանից դեպի Արեւմուտք, Ս.Սարգսյանը չի համարում, որ դա արժանի է ընդօրինակման: «Ոմանք կարող են օգտվել գերտերությունների միջեւ առկա տարաձայնություններից: Մենք գերադասում ենք աշխատել նրանց հետ: Մեր տարածաշրջանում առանց այդ էլ շատ են հակամարտությունները: Հնարավոր է, Հայաստանը ցանկանա անդամակցել ԵՄ-ին, բայց ոչ ՆԱՏՕ-ին, թեեւ սերտորեն համագործակցում է Դաշինքի հետ»,-նշել է ՀՀ վարչապետը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |