Արտակարգ դրությունը Ֆրանսիայում երկարացվել է մինչև տարեվերջ![]() 20 հուլիսի 2016 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային ժողովը քվեարկել է երկրում գործող արտակարգ դրությունը մինչև 2017-ի հունվարը երկարաձգելու օգտին: Արտակարգ իրավիճակը սահմանվեց երկրում 2015-ի նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո, երբ «Իսլամական պետության» գրոհայինների հարձակման հետևանքով 130 մարդ զոհվեց: Այդ մասին հայտնել է Tvrain.ru-ն RFI-ի վրա հղումով: Հուլիսի լույս 15-ի գիշերը ահաբեկչություն է տեղի ունեցել ֆրանսիական Նիսում` բեռնատարը մխրճվել է Բաստիլի գրավման օրը նշող մարդկանց ամբոխի մեջ, որոնք դիտում էին տոնական հրավառությունը: Մեքենայից նաև կրակ են բացել մարդկանց ուղղությամբ: Վերջին տվյալներով 84 մարդ է զոհվել, այդ թվում երեխաներ: Զոհվածների թվում շատ են օտարերկրացիները: Մոտ 100 վիրավոր կա: Մինչ արգելակելը բեռնատարը մոտ 2 կմ է անցել` վրաերթի ենթարկելով մարդկանց: Ոստիկանները գնդակահարել են ահաբեկչին: ԶԼՄ-ները պարզել են, որ ղեկին տեղի բնակիչ է եղել` 31-ամյա թունիսցի: Մեքենայում մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել:Նիսում ահաբեկչության զոհերի թվում նաև ՀՀ քաղաքացի կա: Նիսում ահաբեկչությունից հետո Ֆրանսիայի իրավապահ մարմինները 4 մարդ են ձերբակալել, որոնց կասկածում են ահաբեկչությանը մեղսակից լինելու մեջ: Ընթերցեք նաև. Օլանդը հայտարարել է Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների դեմ հարվածները սաստկացնելու մասին ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |