«Հիմնադիր խորհրդարանից» Կարո Եղնուկյանը ձերբակալվել է20 հուլիսի 2016 - 12:52 AMT PanARMENIAN.Net - «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը ձերբակալվել է «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու և նրանց հետ հեռախոսային կապ ունենալու համար: Այդ մասին իրազեկել է Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը, հայտնում է «Ա1+»-ը: Հուլիսի 19-ին խուզարկություն էր կատարվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի բնակարանում: Երկու բնակարանի, ավտոտնակի և մեքենաների խուզարկության ժամանակ ոչինչ չէր հայտնաբերվել, սակայն իրավապահ մարմինները առգրավել էին բնակարանում գտնվող 5 համակարգիչ և 2 հեռախոս: Պաշտպան Տիգրան Հայրապետյանը առաջիկա ժամերի ընթացքում պատրաստվում է հանդիպել Կարո Եղնուկյանի հետ: Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։ Ընթերցեք նաև. Սարի թաղում բախումների փաստով քրգործ է հարուցվել. 6 ոստիկան տուժած է ճանաչվել Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |