Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ժամանել է Չինաստան` «Բորուսիայի» դեմ խաղին![]() 20 հուլիսի 2016 - 14:45 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հրապարակել է այն 25 ֆուտբոլիստի անունները, որոնք կմասնակցեն Չինաստանում կայանալիք 2 խաղին «Բորուսիայի» և «Մանչեսթեր Սիթիի» դեմ: Հայտագրվածների ցանկում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը հուլիսի սկզբին համալրեց անգլիական ակումբի կազմը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Ընդգրկված խաղացողների թվում է նաև ակումբի մեկ այլ նորեկ Էրիկ Բային, ինչպես նաև Եվրո-2016-ի մի քանի մասնակիցներ` Ուեյն Ռունին, Մարկուս Ռեշֆորդը, Քրիս Սմոլինգը, Փեդդի Մաքնեյրը և Դավիթ դե Խեան: Ընդգրկված են նաև վնասվածքից հետո վերականգնված պաշտպան Լյուկ Շոուն և «Ուիգանի» հետ խաղում գոլերի հեղինակներ Ուիլ Քինն ու Անդրեաս Պերեյրան: «Բորուսիայի» հետ խաղը տեղի կունենա հուլիսի 22-ին Շանհայում, իսկ հուլիսի 25-ին Պեկինում Մխիթարյանի ակումբը կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» հետ: Այս ուղևորությունը հնարավորություն կտա Մոուրինյուին մանրակրկիտ գնահատել իր թիմի հնարավորությունները նոր խաղաշրջանին նախապատրաստվելիս: Հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Հպարտ եմ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», իմ երազանքն իրականացավ: Ոգևորված եմ, որ հանդես եմ գալու նման հարուստ պատմությամբ ակումբում, հույս ունեմ, եր երկար եմ նրա մասը կազմելու: Շնորհակալ եմ Ժոզե Մոուրինյուին և ակումբին ինձ ընտրելու համար», - ասել է Մխիթարյանը: «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով: Ընթերցեք նաև. Մխիթարյան. Սկզբնական շրջանը նոր ակումբում միշտ բարդ է, բայց շուտով կընտելանամ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |