«Երևանի կիսամարաթոնը» կանցկացվի հոկտեմբերի 16-ին![]() 20 հուլիսի 2016 - 15:43 AMT PanARMENIAN.Net - 2016-ին «Երևանի կիսամարաթոն» վազքի միջազգային մրցույթը կանցկացվի հոկտեմբերի 16-ին: Այն կմեկնարկի ժամը 08:30-ին, Հանրապետության հրապարակից և կշարունակվի մինչև 13:30-ը, հայտնում է aysor.am-ը: Մրցույթի նպատակն է զարգացնել մարզական տուրիզմը, սփյուռքահայ մարզիկների և սիրողական վազորդների համար Երևանն ավելի գրավիչ դարձնել և այդպիսով ամրապնդել նրանց կապը հայրենիքի հետ: Կիսամարաթոնին կկարողանա մասնակցել մինչև 3000 վազորդ: Ակտիվ մասնակցություն կլինի նաև ՌԴ-ից, եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Վրաստանից և մի շարք այլ երկրներից: Երեխաները մրցույթին կմասնակցեն 1 կմ վազքով: Սկսնակները կփորձեն 5 և 10 կմ անցնել, իսկ փորձառու վազորդները կհաղթահարեն ամբողջ` 21,1 կմ վազքուղին: Վազքուղին չափագրվելու է Մարաթոնների և վազքի միջազգային միության (AIMS) կողմից, որի շնորհիվ այն կստանա միջազգային կարգավիճակ: Կիսամարաթոնն առաջին անգամ անցկացվել է 2015-ի հոկտեմբերի 4-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |