Պուտին-Էրդողան հանդիպումը կկայանա ՌԴ-ում օգոստոսի սկզբին![]() 20 հուլիսի 2016 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն օգոստոսի առաջին տասնօրյակում ռուսական քաղաքաներից որևէ մեկում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Իրոք, այժմ դիվանագիտական կանալներով մենք նախապատրաստում և մշակում ենք Պուտինի հանդիպումն էրդողանի հետ: Մենք պայմանավորվել ենք, որ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի առաջին 10-օրյակում, դա կլինի ՌԴ տարածքում, սակայն քաղաքն ու ամսաթիվը դեռ հայտնի չեն»,-ասել է Պեսկովը: Կրեմլի ներկայացուցիչը հերքել է այն տեղեկությունը, թե հանդիպումն անցնելու է Բաքվում: «Բաքվում կայանալու է ՌԴ, Ադրբեջանի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը»,-ասել է Պեսկովը: Պուտին-Էրդողան հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում պետական հեղաշրջման անհաջող փորձի ֆոնին: Երկու երկրների հարաբերությունները սկսեցին կարգավորվել միայն հունիսին, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը ներողություն խնդրեց խոցված ռուսական ինքնաթիռի և ռուս օդաչուի մահվան համար: Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 2015-ի նոյեմբերին ռուսական Սու-24 կործանիչը խոցած օդաչուներին:Ըստ Անկարայի, օդաչուները մասնակցել են հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձին: ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: 2015-ի նոյեմբերի 24-ին խոցված ռուսական ինքնաթիռի 2 օդաչուները հասցրել էին կատապուլտի միջոցով փրկվել, սակայն օդաչուներից մեկը`Օլեգ Պեշկովը ընկել էր թուրքմենների կողմից վերահսկվող տարածքում, որտեղ սպանվեց:Ավելի ուշ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ Չելիքը հայտարարել էր, թե ինքն ու իր մարտիկներն են կրակ բացել։ Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |