Ապրիլի 12-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը10 ապրիլի 2007 - 17:03 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի տեղակալ Տոնե Տինսգարդը ապրիլի 12-13-ին կայցելի Երեւան մայիսի 12-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հետեւելու նպատակով: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ԵԱՀԿ ԽՎ մամուլի հարցերի գծով աշխատակիցը, Տոնե Տինսգարդը` Խորհրդարանի անդամը Շվեդիայից, նշանակվել է ԵԱՀԿ ԽՎ-ից խորհրդարանականների միջազգային պատվիրակության ղեկավար: Այդ այցը թույլ կտա ԵԱՀԿ ԽՎ խմբին հավաքել ընթացիկ նախընտրական քարոզարշավին վերաբերող տեղեկությունները: Երեւանում Տոնե Տինսգարդը կհանդիպի քաղաքական կուսակցությունների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Ազգային ժողովի, ԵԱՀԿ ժողովրդավարական ազատությունների եւ մարդու իրավունքների գծով բյուրոյի երկարաժամկետ առաքելության եւ այլ դիտորդների ներկայացուցիչների հետ: ԵԱՀԿ ԽՎ փոխղեկավարը կվերադառնա Հայաստան մայիսին, գլխավորելու համար ամբողջ երկրով մեկ տեղակայված ԵԱՀԿ խորհրդարանականների պատվիրակությունը: 1993 թվականից ԵԱՀԿ ԽՎ-ն շուրջ 2300 խորհրդարանականներ է գործուղել ԵԱՀԿ տարածաշրջանում ընտրություններին հետեւելու համար: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |