Հայ խաղաղապահները մեկնել են Գերմանիա` նախապատրաստական վարժանքների![]() 20 հուլիսի 2016 - 17:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Գերմանիա, որտեղ նախապատրաստական վարժանքներ անցնելուց հետո հայ խաղաղապահները կտեղափոխվեեն Աֆղանստան՝ իրականացնելու խաղաղարար առաքելության։ Մեկնումից առաջ հայ խաղաղապահների զորախմբին ողջունել է խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը՝ զինծառայողներին հորդորելով պատվով կատարել ստանձնած առաքելությունն ու հավատարիմ մնալ ՀՀ զինված ուժերում ձեւավորված ավանդույթներին: Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող առաքելություններին Հայաստանը մասնակցում է 2010 թվականից: Աֆղանստանում հերթափոխով ծառայություն են անցկացնում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զինծառայողները, որոնք խաղաղապահ առաքելությանը մասնակցում են Գերմանիայի զինված ուժերի հրամանատարության ներքո՝ Աֆղանաստանի հյուսիսային հրամանատարության կազմում: Հայաստանը խաղաղապահ առաքելություն է իրականացնում աշխարհի չորս երկրում՝ Կոսովոյում (35 զինվորական), Աֆղանստանում (56 զինվորական), Լիբանանում (32 զինվորական) և Մալիում (1 զինվորական)՝ ընդհանուր թվով 124 զինվորականների մասնակցությամբ: Ընդ որում, Կոսովոյում ու Աֆղանստանում հայ խաղաղապահ զորամիավորումները գործում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո, իսկ Լիբանանում և Մալիում՝ ՄԱԿ-ի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |