ԱՄՆ-ն ֆինանսավորել են Հայաստանի ԱԷԿ-ի ֆիզիկական անվտանգության համակարգի վերազինումը10 ապրիլի 2007 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) ֆիզիկական անվտանգության նորովի վերազինված համակարգը ձեւավորվել է ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի 3.5 միլիոն դոլարի տեխնիկական ու ֆինանսական աջակցության հաշվին: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին ԱՄՆ-ի դեսպանատնից, այն ներառում է մուտքի վերահսկման ենթակառուցվածքներ, անցագրեր ու տեսահսկում: Համակարգի բացման արարողության ժամանակ Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ռոբին Ֆիլիփսը հայտարարեց, որ ամերիկյան կողմը գնահատում է ատոմակայանի անվտանգ գործարկման ապահովման պահանջներին Հայաստանի կառավարության հավատարիմ լինելը: «Միջուկային անվտանգությունն հատկապես կարեւորվում է հաշվի առնելով ներկայիս վտանգներն ու այն հանգամանքը, որ ահաբեկիչները եւ մյուսները կարող են փորձել միջուկային նյութերն օգտագործել անմեղ մարդկանց դեմ»,- նշել է նա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |