Ոստիկանությունը ցրել է Խորենացիում հավաքվածներին. 136 անձ բերման է ենթարկվել![]() ![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ին վաղ առավոտյան՝ ժամը 4-ի սահմաններում, ոստիկանությունը զգուշացրել է Խորենացու փողոցում հավաքված ցուցարարներին, որ հավաքը անօրինական է, և կոչ արել նրանց լքել տարածքը։ Ցուցարարները, սակայն, մնացել են տեղում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Երկրորդ անգամ նույն կոչը անելով՝ ոստիկանները 15 րոպե ժամանակ են տրամադրել տարածքն ազատելու համար։ Ցուցարարներն այս անգամ ևս չենթարկվեցին, և քիչ անց ոստիկանական պատնեշի ետևից դուրս գալով՝ իրավապահները սկսեցին բերման ենթարկել նրանց։ Բերման ենթարկելիս ոստիկանական պատնեշի ետևում հայհոյանքներ էին լսվում թե՛ ցուցարարների, թե՛ ոստիկանների կողմից։ Քաղաքացիներից մի քանիսի նկատմամբ ուժ է կիրառվել։ Ոստիկանության այդ գործողություններից հետո Խորենացու պողոտայում ցուցարարներ չմնացին։ Բերման են ենթարկվել նաև ցուցարարներ Տիգրան Մեծի պողոտայից, Նար-Դոսի փողոցից։ Ոստիկանական բաժանմունք բերման է ենթարկվել 136 անձ: Այս մասին տեղեկացրել են ՀՀ ոստիկանությունից: Նրանք բոլորն այս պահին ոստիկանական բաժանմունքներում են, հայտնում է Tert.am-ը: Ավելի վաղ բախում էր տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, որոնք սկսել էին քարեր նետել ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան գազ ու լուսաձայնային նռնակներ են կիրառվել: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի մոտակայքում տեղի ունեցող միջադեպի հետևանքով նախնական տվյալներով այս պահին տարբեր բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը` ոստիկան: 02:30-ի տվյալներով, Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը հասել է 51-ի, նրանցից 28-ը` ոստիկան: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |