Թուրքիան վերջնագիր է ներկայացրել Իրաքին10 ապրիլի 2007 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Իրաքի հյուսիսային շրջանի քրդերի առաջնորդ Մասուդ Բերզանիի հայտարարությունները եւ իրադարձությունները, որոնք 10 թուրք զինվորների մահվան պատճառ հանդիսացան` կազմակերպված ահաբեկչությունների արդյունքում, որոնք կատարվել են Քրդստանի աշխատանքային կուսկացության (ՊԿԿ) անդամների կողմից, ովքեր Թուրքիայի տարածք էին անցել Հյուսիսային Իրաքից, Անկարայի կողմից Իրաքի կառավարությանը հղված պաշտոնական հայտագրի առիթ են դարձել: Թուրքական մամուլում վերջնագիր անունը ստացած հայտագրում խստորեն հետեւյալ պահանջներն են ներկայացվում. «Եթե դուք շտապ միջոցներ չձեռնարկեք ՊԿԿ-ի դեմ, ապա մենք կօգտվենք միջազգային իրավունքով մեզ ընձեռված լիազորություններից»: Դիվանագիտական լեզվով դա նշանակում է, որ եթե Իրաքի կառավարությունը քայլեր չձեռնարկի իր տարածքում առկա ՊԿԿ-ի անդամների նկատմամբ, ապա Թուրքիան ռազմական ներխուժում կկատարի Իրաքի հյուսիսային շրջաններ: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Աբդուլահ Գյուլը ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ հանդիպման ժամանակ: Նա պաշտոնական Վաշինգթոնից պահանջել է ստիպել Մ. Բերզանիին լռել` նրա խոսքը պրովոկացիա անվանելով. «Եթե դուք չստիպեք, ապա մենք դա կանենք»: Ա. Գյուլի հեռախոսազանգից հետո ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Շոն ՄաքՔորմակը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել: Նա տեղեկացրել է, որ Մ. Բերզանիի խոսքերը բացասական ազդեցություն են թողնում Թուրքիայի եւ Իրաքի հարաբերությունների եւ ՊԿԿ-ի դեմ նրանց համատեղ պայքարի վրա:Անկարայի հայտագրից անհանգստացած Իրաքի նախագահ Ջալալ Թալեբանին հեռախոսով կապնվել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նա հայտարարել է, որ եւս դժգոհ է Մ. Բերզանիի հայտարարություններից, նշելով, որ ծանոթացրել է նրան իր կարծիքի հետ: Դ. Թալեբանին նշել է նաեւ, որ կանի հնարավոր ամեն բան ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում. «Մենք պատրաստ ենք պայքարել ահաբեկչական կազմակերպության դեմ ընդհանուր ծրագրով»: ՊԿԿ-ի ակտիվացումը Թուրքիայի հարավ-արեւելքում եւ Բերզանիի տարածքային հավակնությունները կքննարկվեն Թուրքիայի Ազգային անվտանգության այսօրվա նիստի ժամանակ: Հիշեցնենք, որ Քրդստանի Իրաքի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մասուդ Բերզանին, ով վերահսկում է իրավիճակը Իրաքի հյուսիսում, հայտարարել է, որ եթե Թուրքիան խառնվի Կերկուկի հարցին, ապա իրենք կխառնվեն Դիարբեքիրի հարցին, դրանով Թուրքիային սպառնալով փլուզմամբ, հայտնում է ԱՊԱ-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավելի վաղ Պետոյանը նշանակվել էր քաղաքապետի խորհրդական Արշակյան․ Ճանապարհ փակելով հարց չեն լուծում՝ չի կարելի նման բան անել Արշակյանը կոչով դիմել է սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ վստահեցնելով, թե նրանց թիկունքում ոչինչ չի արվում Բաքվում խոստովանել են՝ Քարին տակը հիմնահատակ ավերել են․ Տեղում միայն մեկ՝ անհասկանալի օբյեկտ է կառուցվում Հրապարակվել են նաև արբանյակային լուսանկարներ |