Վիեննայում ապացույցներ ունեն, որ հօգուտ Էրդողանի ցույցերը հրահրվել են Թուրքիայից21 հուլիսի 2016 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Ավստրիան կանչել է Թուրքիայի դեպանին ԱԳՆ երկրում հօգուտ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տեղի ունեցած ցույցերից հետո: Այդ մասին հայտնել է Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը, հայտնում է ՌԲԿ-ն Reuters-ի վրա հղումով: Նա պատմել է, որ դեսպանին առաջարկվել է պարզաբանել` արդյոք թուրքական իշխանություններն են հորդորել հազարավոր մարդկանց Ավստրիայում դուրս գալ փողոց վերջին օրերին` սատարելով Էրդողանին պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո: «Մենք ապացույցներ ունենք, որ «հօգուտ» Էրդողանի ցույցերը, որոնք կազմակերպվել էին Վիեննայում, նախաձեռնվել են անմիջապես Թուրքիայից»,-ասել է նախարարը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Anadolu գործակալությունը, հազարավոր մարդիկ Եվրոպայում, Ամերիկայում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Ասիայում դուրս են եկել փողոց` բողոքելով Թուրքիայում պետական հեղաշրջման դեմ: Հայտարարեվլ էր, որ Վիեննայում ակցիային մասնակցել է մոտ 6.000 մարդ: Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը: Ընթերցեք նաև. Ռուսաստանը զգուշացրել է Թուրքիայի իշխանություններին պատրաստվող հեղաշրջման մասին Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը Վարժական հավաքների ծանուցումը հրապարակային դարձնելու նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված |