Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին գումար կհատկացվի21 հուլիսի 2016 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ին ՀՀ կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին գումար հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը, հայտնում է Tert.am-ը: Նախարարը ներկայացնելով իրավիճակը` նշել է, որ Կոտայքի և Արմավիրի մարզերի մի շարք համայնքներում հունիս և հուլիս ամիսներին հորդառատ անձրևների և կարկտահարության հետևանքով տուժել են բնակիչներ, բնակելի տներ և օժանդակ շինություններ, ինչպես նաև վնասվել են մի շարք գյուղամիջյան ճանապարհներ, կամուրջներ, հենապատեր: Նա ասել է, որ անհրաժեշտ է Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներին աջակցելու նպատակով տրամադրել 21,875.0 հազ. դրամ, Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչներին՝ 3,800.0 հազ. դրամ: Նա նշել է, որ Գեղարքունիքի մարզում հորդառատ անձրևների պատճառով դժվարանցանելի և որոշ հատվածներում նույնիսկ անանցանելի են դարձել 7 կմ մարզային նշանակության ճանապարհներ: Դավիթ Լոքյանը նշել է, որ տեղում կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ նշված ճանապարհների անցանելիությունն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել հողային պաստառի վերականգնման և առանձին հատվածներում ջրահեռացման առուների ակոսահանման աշխատանքներ, որոնց համար, համաձայն հաշվարկների, համապատասխանաբար կպահանջվի 4 և 6 մլն դրամ: Բացի այդ՝ 2016թ. հունիսի 24-ին տեղացած անձրևի և կարկուտի պատճառով առաջացած ջրհեղեղից անանցանելի են դարձել Կարճաղբյուր համայնքի ներհամայնքային ճանապարհները՝ շուրջ 5 կմ: Ճանապարհների վերանորոգման համար կպահանջվի 5 մլն դրամ: Սյունիքի մարզի Կապան համայնքի վնասված ճանապարհների վերականգման համար կպահանջվի շուրջ 55 մլն դրամ: Նախարարն ասել է, որ վարչապետի հանձնարարականով նաև բանկերը սկսել են որոշակի գործունություն՝ վարկերի հետաձգման հետ կապած: ՀՀ կառավարությունը հուլիսի 14-ի նիստում որոշել էր ՀՀ 2016-ի պետական բյուջեով նախատեսված գործադիրի պահուստային ֆոնդի հաշվին Արագածոտնի մարզպետարանին 2016-ի ինն ամսում հատկացնել մոտ 27.5 մլն դրամ Նաև որոշում է կայացվել պահուստային ֆոնդի հաշվին Արմավիրի մարզպետարանին 2016-ի ինն ամսում հատկացնել 61.6 մլն հակակարկտային կայանների ձեռքբերման և տեղակայման համար: Լոռու մարզի Ալավերդի, Շահումյան, Եղեգնուտ, Դեբետ, Անտառամուտ և Թումանյան համայնքների հորդառատ անձրևների հետևանքով պատճառված վնասների վերացման նպատակով պահուստային ֆոդի հաշվին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին 2016-ի ինն ամսում հատկացվելու է 16 մլն դրամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |