ՌԴ ԱԳՆ-ն Բաքվին զենքի հնարավոր նոր առաքումները մեկնաբանելու «հիմքեր չի տեսնում»![]() 21 հուլիսի 2016 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 11-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել էին Բաքվում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինի հարցազրույցն այն մասին, որ ռուսական զենքի առաքումներն Ադրբեջանին իրականացվում են ըստ կնքված պայմանագրերի: Դորոխինը նաև հայտարարել էր, որ ՌԴ և Ադրբեջանի միջև զենքի առաքման նոր պայմանագրեր կկնքվեն, գրել էր Haqqin.az-ը: PanARMENIAN.Net իհարցմանն ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բաքվին զենքի հնարավոր նոր առաքումները մեկնաբանելու «հիմքեր չի տեսնում»: «Անհիմն ենք համարում մեկնաբանելն Ադրբեջանում ՌԴ դեսպան Դորոխինի հարցազրույցը ANS հեռուստաալիքին, որտեղ ոչ մի այլ բան չկա, ինչի մասին չեն ասել ՌԴ պաշտոնատարները»,-ասվում է ՌԴ ԱԳՆ պատասխանի մեջ: ՌԴ ԱԳՆ-ն նաև հղում է կատարել ՌԴ Ռազմատեխնիկական գործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի հարցազրույցին: «Այս կապակցությամբ ձեր ուշադրությունն ենք հրավիրում ՌԴ Ռազմատեխնիկական գործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի հարցազրույցին»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Հուլիսի 18-ին ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում պահպանելու համար հավասարության սկզբունքը Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելու հարցում: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը հայտարարել էր, որ ռուսական 200 միլիոն դոլարի պայմանագիրը՝ Հայաստան զինամթերք մատակարարելու մասին, իրականացման փուլում է: 2015-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին վարկային պայմանագիր, որի համաձայն Մոսկվան պետք է $200 մլն վարկ տրամադրի՝ սպառազինության ձեռքբերման համար: ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը ապրիլի 11-ին հայտարարեց, որ ռուսական վարկով գնվելիք սպառազինության մատակարարումն ուշացվել է: Մինչդեռ Ռուսաստանն ամբողջովին կատարել է Ադրբեջանին Տ-90Ս տանկերի մատակարարման մասով իր ստանձնած պարտավորությունները: Ռուսաստանը 2014թ. պաշտոնապես Ադրբեջան է արտահանել հետևյալ զինատեսակները.65 միավոր տանկ, 78 միավոր ռազմական զրահամեքենա, 118 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |