Ադրբեջանի ածխաջրածինները կսպառվեն մինչեւ 2030 թվականը10 ապրիլի 2007 - 20:38 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի կառավարությանն առաջարկությունների փաթեթ է ներկայացվել` երկրում ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԱԳԱԱ) Ռադիացիայի հարցերով ինստիտուտի տնօրեն Ադիլ Ղարիբովը: Նրա խոսքերով, առաջարկությունները կազմվել են Ադրբեջանի Ինստիտուտին արտգործնախարար Էլմար Մամեդյարովի դիմելուց հետո: Բացահայտելով փաստաթղթի էությունը` Ղարիբովը նշել է, որ դրանում տրվում է միջուկային էնէրգետիկայի համաշխարհգային փորձի մանրամասն վերլուծություն, նշված են միջուկային ռեակտորների տեսակները եւ խորհուրդ է տրվում, որ դրանք լինեն 1500 մեգավատտ հզորությամբ:Գիտնականի խոսքերով, 25-30 տարի հետո կսպառվեն գազի եւ նավթի պաշարները, եւ Ադրբեջանը ստիպված կլինի անցնել միջուկային էներգետիկայի: «Կառավարությունը, ամենայն հավանականությամբ, համաձայնություն կտա այդ նախագծի իրականացմանը, քանի որ երկրում եղած էներգիայի այլ պաշարները` քամին, արեւը, ջուրը, միայն 20 տոկոս կկարողանան ապահովել երկրի էներգետիկ կարիքները»,- գտնում է Ղարիբովը: Իսկ էներգետիկները գտնում են, որ ադրբեջանական նավթային եւ գազային պաշարները կսպառվեն 2025 թվականին, գրում է «Նեզավիսիմայա գազետան»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |