Զախարովա. Իրավիճակները Թուրքիայում, ՀՀ-ում և Ադրբեջանում ոչ մի ընդհանուր հիմք չունեն22 հուլիսի 2016 - 09:55 AMT PanARMENIAN.Net - Իրավիճակները Թուրքիայում, ՀՀ-ում և Ադրբեջանում ոչ մի ընդհանուր հիմք չունեն: Այդ մասին հուլիսի 21-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք մեկնաբանել ենք իրավիճակը հիշատակված երկներից յուրաքանչյուրում, երբ դա անհրաժեշտ է եղել»,-ասել է Զախարովան`պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին Թուրքիայում և Հայաստանում ստեղծված իրավիճակի ազդեցության մասին ղարաբաղյան կարգավորման վրա, հայտնում է ԱՌԿԱ-ն: Միևնույն ժամանակ, ըստ Զախարովայի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն անմիջական կապ ունի այն ամենի հետ, ինչ կատարվում է Հայաստանում և Ադրբեջանում: «Մենք առաջնորդվում ենք այն մտայնությամբ, որ ջանքերը, որոնք այժմ ձեռնարկվում են ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ, այդ թվում ՌԴ կողմից, մի գործընթաց է, որը շատ ինտենսիվ սկսվեց և չի կորցնի իր դինամիկան: Հուսով ենք, որ այն իրոք կծառայի առաջխաղացմանը»,-ասսել է Զախարովան: Ըստ նրա, ղարաբաղյան հակամարտության կարգավորումև և այն խթանը, որ տրվեց, այդ թվում Մոսկվայի, ՌԴ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ, չպետք է դադարի»: Մարիա Զախարովան դատապարտել է ՊՊԾ շենքի գրավումը Երևանում: «Մենք վճռականորեն դատապարտում ենք ՊՊԾ շենքի գրավումը Երևանում, որի հետևանքով զոհվել է ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցը, գնահատում ենք դա որպես քրեական դրսևորում, որն անմիջական սպառնալիք է ՀՀ քաղաքացիների կյանքին և անվտանգությանը»,-ասել է նա: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը |