Թուրքիան փորձում է Սու-24-ի կործանման պատասխանատվությունը բարդել օդաչուի վրա![]() 22 հուլիսի 2016 - 14:00 AMT PanARMENIAN.Net - 2015-ի նոյեմբերին ռուսական Սու-24-ը Սիրիայի երկնքում խոցած թուրք օդաչուն ինքնուրույն է նման որոշում կայացրել: Այդպիսի հայտարարություն է արել Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցության փոխնախագահ, խորհրդարանի պատգամավոր Յասին Աքթայը Sputnik գործակալությանը տված հարցազրույցում: Նա հստակեցրել է, որ որոշում կայացնելիս, ղեկավարվել է ուժի կիրառման կանոններով, սակայն կարող էր թույլ տալ իրեն չխոցել ինքնաթիռը, որը կարճ ժամանակով հատել էր օդային տարածքը և մտադիր էր հեռանալ, գրում է Lenta.ru-ն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 2015-ի նոյեմբերին ռուսական Սու-24 կործանիչը խոցած օդաչուներին: Ըստ Անկարայի, օդաչուները մասնակցել են հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձին: Օդաչուները 2-ն են: Զինված ապստամբության հրահրողները համարվում են զինված ուժերի ներկայացուցիչները: ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: 2015-ի նոյեմբերի 24-ին խոցված ռուսական ինքնաթիռի 2 օդաչուները հասցրել էին կատապուլտի միջոցով փրկվել, սակայն օդաչուներից մեկը`Օլեգ Պեշկովը ընկել էր թուրքմենների կողմից վերահսկվող տարածքում, որտեղ սպանվեց:Ավելի ուշ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ Չելիքը հայտարարել էր, թե ինքն ու իր մարտիկներն են կրակ բացել։ Թուրքիան ներողություն է խնդրել Ռուսաստանից խոցված ռմբակոծիչի համար, Մոսկվան միջոցներ է ձեռնարկում վերականգնելու համար երկկողմ համագործակցությունը երկրների միջև: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |