Շարմազանով. ՀՀԿ-ի լռության նպատակը բանակցությունները չխաթարելն է21 հուլիսի 2016 - 21:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամների և ղեկավարության լռությունը Էրեբունու ՊՊԾ գնդի գրավումից հետո պայմանավորված էր խաղաղ բանակցությունների գործընթացը չխաթարելու անհրաժեշտությամբ: Այդ մասին է հայտարարել ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակԷդուարդ Շարմազանովը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո: «Մեզ նոր արյուն պետք չէ, բոլորը մեր եղբայրներն ու քույրերն են: Այսօր թիվ մեկ խնդիրն է անել ամեն ինչ, որ այս խնդիրը հանգուցալուծվի», - ասել է նա: Շարմազանովը նշել է, որ արյունահեղությունից հրաժարվելու համար դիմելու են բոլոր հնարավոր միջոցներին: Բանակցություններից որևէ մանրամասներ նա չի ներկայացրել, իր խոսքով՝ չվնասելու սկզբունքից ելնելով, միայն նշել է. «Իշխանությունն անելու է հնարավորը, որ մեր հայրենիքում այլևս հայի արյուն չթափվի, հերիք է, ինչքան թափվել է»: Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։ Հուլիսի լույս 21-ի գիշերը բախում է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, որոնք սկսել էին քարեր նետել ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան գազ ու լուսաձայնային նռնակներ են կիրառվել: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |