Հուլիսի 22-ից կվերսկսվեն ՌԴ-Թուրքիա կանոնավոր չվերթները![]() 22 հուլիսի 2016 - 10:05 AMT PanARMENIAN.Net - Ռսաստանից Թուրքիա կանոնավոր չվերթները կվերսկսվեն հուլիսի 22-ին: Այդ մասին հայտարարել է «Ռոսավիացիան»: «Քանի որ թուրքական կողմը երաշխիքներ է տրամադրել ավիացիոն անվտանգության ապահովմանն ուղղված խստացված միջոցների կիրառման վերաբերյալ, 20162. հուլիսի 22-ից սկսած կանոնավոր չվերթների իրականացման նախկինում գործող բոլոր սահմանափակումները չեղարկվում են»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Deutsche Welle-ն: ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտնել է նաև, որ Ռուսաստանը հավաստիացումներ է ստացել Թուրքիայից երկրի օդանավակայաններում անվտանգության խստացված միջոցներ սահմանելու վերաբերյալ: Թռիչքները կվերսկսվեն հուլիսի 22-ից: Դա հաստատել է նաև «Աերոֆլոտ» ավիաընկերությունը: «Աերոֆլոտը» սկսում է տոմսերի վաճառքը դեպի Ստամբուլ և Անթալյա բոլոր կանալներով»,-ասվում է ավիաընկերության կայքում: Դեպի Թուրքիա ավիաչվերթների ժամանակավոր արգելք էր սահմանվել հուլիսի 16-ին` Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո: Այն ժամանակ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարեց դուրս բերել ՌԴ քաղաքացիներին այդ երկրից: Չարթերային հաղորդակցությունը ՌԴ և Թուրքիայի միջև մինչ օրս չի գործում` այդպիսի որոշում Մոսկվան կայացրեց 2015-ի նոյեմբերին, երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական ինքնաթիռը Սիրիայի երկնքում: Թուրքիայում արտակարգ դրություն է հայտարարվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |