Գնդակոծվել է սահմանամերձ Մովսեսը. Կրակել են մարզադաշտում խաղացող երեխաների ուղղությամբ![]() 22 հուլիսի 2016 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ին ժամը 17:10-ին հակառակորդը խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղը։ Ավելին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել գյուղի դպրոցին մոտ մարզադաշտում խաղացող երեխաների ուղղությամբ: Բարեբախտաբար տուժածներ, վիրավորներ, զոհեր չկան, հայտնում է Tert.am-ը: Այս տեղեկությունը հաստատել է Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը: Նա նշել է, որ, բնականաբար, երեխաները վախեցած էին, սակայն հավելել է, որ երկու ժամ հետո նորից գնացել ու ֆուտբոլ են խաղացել: Հայաստանում գտնվող ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի աշխատակազմի պատվիրակությունը Տավուշի մարզում հանդիպումներ է ունեցել մարզպետ Հովիկ Աբովյանի և սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ, որոնք ներկայացրել են սահմանամերձ համայնքների խաղաղ բնակչության առօրյա կյանքի վրա հրադադարի խախտումների հետևանքները բնակչության անվտանգության, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման և ենթակառուցվածքների շահագործման առումով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |