Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» կխաղա 22 համարի մարզաշապիկով![]() 22 հուլիսի 2016 - 15:20 AMT PanARMENIAN.Net - «Կարմիր սատանաները» հրապարակել են թիմի ֆուտբոլիստների մարզաշապիկների համարները, որով նրանք հանդես են գալու 2016-17 մրցաշրջանում: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս խաղաշրջանում հանդես կգա «Մանչեսթեր Յունայթեդում» 22 համարի մարզաշապիկով: Հայտնի են նաև մյուս 2 նորեկ խաղացողներ Էրիկ Բայիի և Զլատան Իբրահիմովիչի անունները: Նրանք հանդես կգան 3 և 9 համարների ներքո: Այժմ Մխիթարյանն ակումբի հետ Չինաստանում. «Բորուսիայի» հետ խաղը տեղի կունենա հուլիսի 22-ին Շանհայում, իսկ հուլիսի 25-ին Պեկինում Մխիթարյանի ակումբը կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» հետ: Այս ուղևորությունը հնարավորություն կտա Մոուրինյուին մանրակրկիտ գնահատել իր թիմի հնարավորությունները նոր խաղաշրջանին նախապատրաստվելիս: Հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Հպարտ եմ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», իմ երազանքն իրականացավ: Ոգևորված եմ, որ հանդես եմ գալու նման հարուստ պատմությամբ ակումբում, հույս ունեմ, եր երկար եմ նրա մասը կազմելու: Շնորհակալ եմ Ժոզե Մոուրինյուին և ակումբին ինձ ընտրելու համար», - ասել է Մխիթարյանը: «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով: Ընթերցեք նաև. Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ժամանել է Չինաստան` «Բորուսիայի» դեմ խաղին ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |