ՀՀ ԱԳՆ. Հայաստանի համար անընդունելի է համաշխարհային պատմության այդպիսի ցինիկ անտեսումը11 ապրիլի 2007 - 13:59 AMT PanARMENIAN.Net - «Բավարար չէ, որ Թուրքիայի կառավարությունը կարծում է, թե կարող է իր պատմությունը թաքցնել սեփական ժողովրդից: Այժմ իրենց կոծկելու ու աղավաղման արշավը այնքան հեռուն է գնացել, որ կանխելու են «Ռուանդայից քաղված դասերը» խորագրով ցեղասպանության մասին ցուցահանդեսի բացումը»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանը Թուրքիայի պահանջով ՄԱԿ-ի կենտրոնակայանում Ռուանդայի ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի անցկացման հետաձգման վերաբերյալ: Նյու Յորքում` ՄԱԿ-ում կայանալիք, Մեծ Բրիտանիայում գրանցված «AEGIS TRUST» ոչ կառավարական կազմակերպության կողմից հովանավորվող այս ցուցահանդեսը, որը պատմում է Ռուանդայի սարսափելի իրադարձությունների մասին, հետաձգվել է, որովհետեւ թուրքերը առարկություն են ներկայացրել մի նախադասության վերաբերյալ, որում անդրադարձ է արվում սպանդի ենթարկված հայերին եւ Ռաֆայել Լեմկինի եզրակացությանը, որ այդպիսի լայնածավալ ու կանխամտածված ջարդը ցեղասպանություն է համարվում: Վարդան Օսկանյանը նշել է, որ Ռաֆայել Լեմկինի աշխատանքը միջազգային արձանագրությունների եւ աշխարհի պատմության մասն է կազմում: «Անթույլատրելի է, որ ՄԱԿ-ի անդամ պետությունը, որը հանձնառություններ ունի համաշխարհային խաղաղության պահպանման ուղղությամբ, հանդգնի այդպիսի անհանդուրժողականությամբ հանդես գալ Միավորված ազգերի կազմակերպությունում: Հայաստանը չի կարող ընդունել, որ աշխարհի պատմությունը, որ Ռուանդայի, Դարֆուրի ժողովուրդների ներկայիս տառապանքները եւ հայերի` անարդարության հիշողությունները ենթարկվեն այդպիսի սառնասիրտ ու ցինիկ անտեսման»,-ընդգծել է Օսկանյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |