Փաշինյան. Ժամը 20:00-ին ես լինելու եմ Խորենացի փողոցում![]() 22 հուլիսի 2016 - 15:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է ելույթ ունենալ Խորենացի փողոցում հավաքվածների առջև և տալ պատասխաններ վերջին օրերի իրադարձությունների ու իր՝ ՊՊԾ գնդի մերձակայքում գտնվել-չգտնվելու վերաբերյալ հարցերին: «Իմ գործունեության ամենակարևոր և անկյունաքարային իմաստը համարում եմ քաղաքացիների շահերին և անվտանգությանը ծառայելը, ՀՀ քաղաքացիների հետ երկխոսություն վարելը, նրանց լսելը, գաղափարներ և լուծումներ առաջադրելը: Այս է պատճառը, որ այսօր երեկոյան ժամը 20:00-ին ես ելույթ կունենամ Խորենացի փողոցում և ինձ ուղղված հարցերի պատասխանները կփորձեմ տալ նաև այդ ելույթի ընթացքում», - ասել է նա: Փաշինյանը խոստացել է մեկնաբանել նաև Սերժ Սարգսյանի ելույթն իրադարձությունների կապակցությամբ: Հուլիսի 20-ի երեկոյան ու լույս 21-ի գիշերը Խորենացի փողոցում բախման հետևանքով տուժել է 51 անձ, 26-ը՝ ոստիկան: 136 մարդ բերման է ենթարկվել: Բախումները սկսվել են Նիկոլ Փաշինյանի՝ հատվածից հեռանալուց հետո, և դադարել, երբ պատգամավորը վերադարձել ու բանակցություններ էր վարել ցուցարարների, ոստիկանների ու «Սասնա ծռերի» հետ: Հաջորդ օրը՝ հուլիսի 21-ին Փաշինյանը հայտարարել է, որ ընթացող բողոքի ակցիան ղեկավարելու կամ կոորդինացնելու որևէ հավակնություն չունի ու ինչպես նախկինում, այդպես էլ այժմ պնդում է ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը: «Եթե մարդիկ գտնում են, որ իմ ներկայությունը վնասում է իշխանափոխության իրականացմանը, ուրեմն սրանից հետո Խորենացի փողոցում կլինեմ այն դեպքում, երբ ցուցարարները դրա անհրաժեշտությունը տեսնեն... երեկվա իրադարձություններից և դրան հաջորդած մեկնաբանություններից հետո ես կոնկրետ ինձ համար, մեզ համար անելիք չեմ տեսնում», - ասել է նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |