Սերժ Սարգսյան. Իրավական բարեփոխումների կատարողականում կան և ձեռքբերումներ, և լուրջ թերացումներ

Սերժ Սարգսյան. Իրավական բարեփոխումների կատարողականում կան և ձեռքբերումներ, և լուրջ թերացումներ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 22-ին Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել:

Պատասխանատու մարմինների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել է Հանրապետության Նախագահի կարգադրությամբ հաստատված ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի կատարման վիճակը, տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Ռազմավարական ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ձևավորել ժամանակակից ժողովրդավարական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգ և դատական իշխանություն:

Երկրի ղեկավարը նշել է, որ ռազմավարական ծրագիրը մեր իրավական և դատական համակարգի զարգացման համար էական նշանակություն ունեցող փաստաթուղթ է, և դրա պատշաճ իրականացումը խիստ կարևոր է բարեփոխումների շարունակականությունն ապահովելու համար:

Քննարկման արդյունքներով արձանագրվել է, որ ծրագրի կատարման շուրջ չորս տարիների ընթացքում եղել են ինչպես դրական ձեռքբերումներ, այնպես էլ լուրջ թերացումներ և բացթողումներ: Խորհրդակցության ավարտին Հանրապետության Նախագահը պատասխանատու մարմինների ղեկավարներին հանձնարարել է մինչև տարեվերջ գործուն միջոցներ ձեռնարկել չկատարված ծրագրային գործողություններն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---