Օմբուդսմենը կդիմի միջազգային ատյաններ Մովսեսի դպրոցը գնդակոծելու փաստի առնչությամբ![]() 22 հուլիսի 2016 - 19:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ օմբուդսմենի գրասենյակը պատրաստվում է դիմել Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարներին, ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեին, ինչպես նաև Երեխաների օմբուդսմենների եվրոպական ցանցին Տավուշի մարզի Մովսես գյուղի դպրոցն ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծելու վերաբերյալ «Ադրբեջանի զինված ուժերի այս հանցավոր բնույթի նպատակային ոտնձգությունը կոպտորեն խախտում է միջազգային, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Դրանք հենց Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում են: Յուրաքանչյուր երեխա կրակոցից կամ ցանկացած այլ ոտնձգությունից ենթակա է հատուկ պաշտպանության: Այդ պահանջը ենթակա է խիստ պահպանության առանձնապես խաղաղ բնակավայրերի, առավել ևս դպրոցների պաշտպանության առումով», - նշվում է հաղորդագրությունում: 2016 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակ են բացել ՀՀ Տավուշի մարզի Մովսես գյուղի վրա: Կրակը բացվել է գյուղի դպրոցին մոտ գտնվող մարզադաշտում խաղացող 15-20 երեխաների ուղղությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |