Մյունխենի զոհերի թիվը հասել է 9-ի. Կրակողը 18-ամյա իրանցի էր![]() 23 հուլիսի 2016 - 10:49 AMT PanARMENIAN.Net - 9 մարդ է զոհվել Մյունխենի «Օլիմպիա» առևտրի կենտրոնի վրա հարձակման հետևանքով, 16-ը` հոսպիտալացվել է: Ոստիկանները հայտնել են, որ կրակել է Մյունխենի 18-ամյա իրանցի բնակիչը: Նրա դրդապատճառները դեռ չեն պարզվել: Ըստ ոստիկանության, հրաձիգը միայնակ է գործել և հետագայում, հավանաբար, ինքնասպան է եղել: Հուլիսի 22-ի երեկոյան զինյալ մարդը կրակ է բացել Մյունխենի «Օլիմպիա» առևտրի կենտրոնի մոտ: Ոստիկանությունը գտնում է, որ հարձակման համար նա ատրճանակ է կիրառել: Հարձակումից հետո նա հայտնվել է քաղաքացիական պարեկային խմբի կրակի տակ` ավելի ուշ ոստիկանները հայտնաբերել են նրա մարմինը: «Կասկածյալն, ըստ քննության տվյալների, 18-ամյա իրանցի է Մյունխենից»,-ասել է լրագրողներին ոստիկանապետ Հուբերտուս Անդրեն: Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել, սակայն, նշվում է, որ սա նախնական տեղեկություն է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |