Սահմանամերձ Կողբում Թումո կբացվի![]() 23 հուլիսի 2016 - 12:23 AMT PanARMENIAN.Net - «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամը և Սիմոնյան կրթական հիմնադրամը հայտարարում են Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղում Թումո կենտրոն բացելու նախաձեռնության մասին: Նախաձեռնությունը իրականություն կդառնա «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամի, Սիմոնյան կրթական հիմնադրամի, ինչպես նաև «Առաքելություն Մանկություն» բարեգործական կազմակերպության և արգենտինահայ բարերարներ Պողոս Էքսերցեանի, Գրիգոր Սիմսիրողլու և Նշան Դևեդջյանի համագործակցության շնորհիվ։ Հուլիսի 26-ին Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը։ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն անվճար արտադպրոցական ուսումնական կենտրոն է, որտեղ ուսանողները ձեռք են բերում արվեստի և տեխնոլոգիաների ոլորտներում նորագույն գիտելիքներ և հմտություններ: Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ներկայումս գործում է չորս կենտրոն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |