ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Յոախիմ Գաուկին

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Յոախիմ Գաուկին

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուկին՝ Մյունխենում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

«Բարեկամ գերմանացի ժողովրդին պատուհասած այս ողբերգությունը ևս մեկ անգամ ընդգծեց միջազգային համախմբվածության կարևորությունը՝ արմատախիլ անելու ծայրահեղականության բոլոր դրսևորումները: Վշտի և կորստյան այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Գերմանիայի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Ձեզ հետ են մեր սրտերն ու աղոթքները»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

Մյունխենի «Օլիմպիա» առևտրի կենտրոնի վրա հարձակման հետևանքով 9 մարդ է զոհվել, 16-ը` հոսպիտալացվել է: Ոստիկանները հայտնել են, որ կրակել է Մյունխենի 18-ամյա իրանցի բնակիչը: Նրա դրդապատճառները դեռ չեն պարզվել:Ըստ ոստիկանության, հրաձիգը միայնակ է գործել և հետագայում, հավանաբար, ինքնասպան է եղել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---