Բրազիլիայում Օլիմպիադայից առաջ ահաբեկչություն պատրաստող խմբի անդամի են ձերբակալել23 հուլիսի 2016 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Բրազիլիայի ոստիկանությունը ձերբակալել է Ռիո դը Ժանեյրոյում ահաբեկչություն նախապատրաստող խմբի հնարավոր անդամներից մեկին, հայտնում է «Գազետա.ռու»-ն: Ասվում է, որ նա կամավոր է ներկայացել ոստիկանության բաժանմունք` հանձնվելու: Հարցաքննությունից հետո նրան կտեղափոխեն Մատու Գրոսու դու Սուլ նահանգում գտնվող կալանավայր, ուր նախկինում տեղափոխվել էին խմբի մյուս անդամները: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բրազիլիայում Օլիմպիադայից առաջ ձերբակալել են ահաբեկչություն նախապատրաստող 10 անձի: Ռիոյի Օլիմպիական խաղերը 31-րդն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը` աշխարհի 205 երկրից մոտ 10.500 մարզիկ կմրցի մեդալների 306 հավաքածուի համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջանի՝ Կոբակաբանայի, Մարականայի, Դեոդորոյի և Բարայի 33 մարզակառույցներում: Հայաստանը մասնակցում է Օլիմպիադային 33 մարզիկով: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |