Զորակոչիկները կլրացնեն հոգեբանական հարցաշար մինչև ծառայության մեկնելը23 հուլիսի 2016 - 17:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարության, «Օգնություն և իրավունք» հասարակական կազմակերպության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի զինվորական կոմիսարիատում զորակոչիկները լրացրել են «Անձնային հարցարան» հոգեբանական հարցաշարը: Ինչպես հայտնում են պաշտպանության նախարարությունից, նորամուծությունն իրականացվում է Հայաստանի և Ավստրիայի զինված ուժերի փոխգործակցության շրջանակում: Հոգեբանական հարցաշարը լրացնելու են հանրապետության բոլոր զինկոմիսարիատներում: Իրավիճակային հոգեբանական հարցաշարի պատասխանների միջոցով ձևավորվում է զորակոչիկի հոգեբանական պատկերը, ինչի շնորհիվ էլ զորամասի հրամանատարությանը պարզ է դառնում, թե նորակոչիկ զինվորը որքանով է դիմացկուն, սթրեսակայուն և պատրաստ տարբեր հանձնարարություններ կատարելուն: Հոգեբանական խնդիրներ ունեցող զորակոչիկների պարագայում էլ զորամասի սպայական կազմն արդեն անհրաժեշտ հատուկ ուշադրություն կտրամադրի զինծառայողին: Հոգեբանական թեստի անցկացման նպատակն է նվազագույնի հասցնել զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհերի և վիրավորումների դեպքերը, ինչպես նաև դյուրացնել սպաների աշխատանքը միջանձնային հարաբերությունների կարգավորման հարցում: Ծրագրի հաջող ընթացքի դեպքում կկազմվի համակարգչային ծրագիր, որն ընդհանրացնելով զորակոչիկի պատասխանները՝ կտա նաև նրա հոգեբանական կայունության և տարբեր միջավայրերում ադապտացվելու գնահատականը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին |