2 ոսկի, 2 արծաթ և 1 բրոնզ՝ ըմբշամարտի պատանեկան ԵԱ-ից25 հուլիսի 2016 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մրցումային վերջին օրը մրցագորգ էին դուրս եկել 46 կգ, 54 կգ, 63 կգ, 76 կգ և 100 կգ հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականի անդամ՝ 54 կգ քաշային Շանթ Խաչատրյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հայ ըմբիշն եզրափակչում տուշեով հաղթեց վրացի Իրակլի Ձմիստարիշվիլուն: Մինչ եզրափակիչ հասնելը Խաչատրյանը պարտության էր մատնել ռուս, մոլդովացի, լեհ և թուրք ըմբիշներին: Այսպիսով, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը նվաճեց 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ, հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը «Ռոստելեկոմ Հայաստանը» վերափոխվում է OVIO-ի Մինչև 2024թ․ ընկերությունը Հայաստանում կատարել է ավելի քան 37 մլրդ դրամ ներդրում |