Հայ շախմատիստներն առաջատար դիրքում են պատանեկան Օլիմպիադայի 3 տուրից հետո![]() 25 հուլիսի 2016 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Սլովակիայի Պոպրադ Քաղաքում ընթանում է աշխարհի մինչև 16 տարեկանների շախմատի օլիմպիադան: Մրցաշարում մրցում է 54 հավաքական՝ այդ թվում նաև Հայաստանի հավաքականը։ Թիմի կազմում հանդես են գալիս Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը և Արփինե Գրիգորյանը։ Հետևում է արդեն 3 մրցաշարային օր։ 1-ին տուրում Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով հաղթել է Գերմանիային, 2-րդ տուրում 3-1 հաշվով՝ Դանիային, իսկ 3-րդում 3․5-0․5 հաշվով՝ Ղազախստանի հավաքականին, տեղեկացնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան։ Այսպիսով՝ 3 տուրից հետո մեր պատանի շախմատիստները գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ Հուլիսի 25-ին կայանալիք 4-րդ տուրում հավաքականի մրցակիցը Ռուսաստանի հավաքականն է։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |