Օտարերկրյա քաղաքացիներին ՀՀ-ում աշխատանքի ընդունելու համար պետության թույլտվությունը կպահանջվի

Օտարերկրյա քաղաքացիներին ՀՀ-ում աշխատանքի ընդունելու համար պետության թույլտվությունը կպահանջվի

PanARMENIAN.Net - Այսուհետ Հայաստանում օտարերկրյա քաղաքացիներ աշխատանքի ընդունելու համար գործատուները պետք է հատուկ թույլտվություն ունենան:

Այն գործատուները, ովքեր օտարերկրացի աշխատողներ են ընդունել նախքան 2016թ. հունիսի 4-ը, պետք է 2016թ. հունիսի 4-ից հետո՝ 60 օրվա ընթացքում, օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի կրկնօրինակները ներկայացնեն Զբաղվածության պետական գործակալություն՝ հաշվառման:

Այս տարվա հունիսի 4-ից ուժի մեջ մտած կառավարության որոշմամբ սահմանվել է ընթացակարգը, որով գործատուները դիմում և ստանում են օտարերկրյա քաղաքացուն աշխատանքի ընդունելու թույլտվություն: Կարգի համաձայն` գործատուն ամենից առաջ դիմում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալություն՝ ակնկալելով համալրել առկա թափուր աշխատատեղը Գործակալությունում գրանցված աշխատանք փնտրող ՀՀ քաղաքացիների միջոցով:

Համապատասխան թեկնածուի բացակայության կամ գրանցված քաղաքացիների` սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում միայն գործատուն իրավունք է ստանում դիմել Գործակալությանը` կոնկրետ օտարերկրացու համար կոնկրետ աշխատանքի թույլտվություն ստանալու նպատակով:

Գործակալության պետի կողմից թույլտվություն ստանալուց հետո գործատուն տեղեկացնում է այդ մասին տվյալ օտարերկրացուն՝ ՀՀ ժամանելու և ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը ՀՀ ոստիկանություն ներկայացնելու համար:

Աշխատանքի թույլտվություն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, գործատուն օտարերկրացի քաղաքացու հետ կնքում է աշխատանքային պայմանգիր՝ պարտավորվելով թույլտվությամբ սահմանված ժամկետում ապահովել նրան համապատասխան աշխատանքով:

Ուշադրություն` մինչև 2016թ. հունիսի 4-ը ՀՀ-ում աշխատող և Օրենքով նախատեսված աշխատանքի թույլտվություն չունեցող օտարերկրացիների գործատուները 2016թ. հունիսի 4-ից հետո՝ 60 օրվա ընթացքում, օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի կրկնօրինակները պետք է ներկայացնեն Զբաղվածության պետական գործակալություն՝ հաշվառման:

Կարգի վերաբերյալ մանրամասն կարելի է տեղեկանալ սոցիալական ոլորտի 114 անվճար թեժ գծի և www.epension.am սոցիալական պորտալի «Առցանց խորհրդատուի» միջոցով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---